Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Այո, երերուն է խաղաղությունն Արցախում և Հայաստանում

Այո, երերուն է խաղաղությունն Արցախում և Հայաստանում
13.03.2022 | 20:24

Այո, չափազանց ծանր է պետության անկախության վերականգնման ճանապարհին մեր վճարածի գինը, ու հիրավի անդառնալի կորուստներ կտանք, եթե չհետևենք Վեհափառի խորհրդին, չլինենք միակամ, հետամուտ չլինենք մեր ազգային արժեքներին, ստրկահաճորեն երկիրը շարունակենք քարշ տալ մեր գլխին 1915 բերած թուրքի տակ։

Վաղուց նման սթափ, միաբանության հրավերի հզոր կոչ չէր հնչել մեզանում։ Սա իրականում խոսք էր երկրի ոչ միայն հոգևոր հոր, այլև հայրենիքի առջև ծառացած օրհասական խնդիրները խորապես ըմբռնած քաղաքական առաջնորդի։ Երիցս Փառք քեզ, Վեհափառ, քո միավորիչ դերի պարտավորությամբ ու գիտակցումով։

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 19240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ